ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է նախընտրական քարոզարշավն ավարտելու մասին

23:46 • 05.03.20

Ամերիկացի սենատոր Էլիզաբեթ Ուորենը դադարեցրել է իր նախագահական արշավը «սուպեր երեքշաբթի» գրանցած վատ արդյունքներից հետո:

Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով, որ Մասաչուսեթսը ներկայացնող 70-ամյա սենատորը «Դեմոկրատական կուսակցության» առաջատար թեկնածուներից էր:

Դոնալդ Թրամփին 2020-ի նախագահական ընտրություններում հաղթելու համար դեմոկրատ գործիչներից այժմ կպայքարեն երկուսը՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ, 77-ամյա Ջո Բայդենը և Վերմոնտը ներկայացնող սենատոր, 78-ամյա Բեռնի Սանդերսը:

Ուորենը նշել է, որ իրեն որոշ ժամանակ պետք կգա կողմնորոշվելու համար, թե ում է աջակցելու:

Հիշեցնենք, որ նախօրեին իր նախընտրական արշավը դադարեցնելու մասին հայտնել էր Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը՝ նշելով, որ աջակցելու է Ջո Բայդենին: